Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում

Հասարակություն
photo4

Ուկրաինայի արևելքում անհետ կորած «Ռոսիա սեգոդնյա» ընկերության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի մասին արդեն բավականին ժամանակ է ոչ մի տեղեկություն չկա: Նա անհետ կորած է համարվում օգոստոսի 5-ից: Ի պաշտպանություն ֆոտոլրագրողի այսօր Երևանում  կազմակերպվեց  Ստենինի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա նշեց, որ ֆոտոլրագրողի մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: «Ես կարծում եմ, որ պետք է կրկնակի, եռակի անգամ ջանք գործադրել, որպեսզի իմանանք ամեն ինչ նրա գտնվելու վայրի մասին: Նմանատիպ միջոցառումները կոչ են Ուկրաինային դադարեցնել բռնությունները լրագրողների հանդեպ»,- նշեց Ռուսաստանի դեսպանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց այն բոլոր լրագրողներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը ներկայացնում են  այն, ինչ կատարվում է  և ցավ հայտնեց, որ դեռևս շարունակվում են բռնությունները լրագրողների նկատմամբ: Իվան Վոլինկինը կոչ է անում բոլորին անտարբեր չլինել նման դեպքերի հանդեպ: «Համաշխարհային հասարակությունը պետք է անդրադառնա Անդրեյ Ստենինի հետ կատարվածին: Մենք հույս ունենք, որ այս պատմությունը լավ ավարտ կունենա և նա շուտով կվերադառնա իր հայրենիք».-ասաց նա: