Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին` ու՞մ հաշվին կայացավ բանկային համակարգը (տեսանյութ)

Հասարակություն
nkar0000115

Գյուղատնտեսական տարին Արմավիրի մարզում վնասով են փակում՝ ասում են շուկայում առևտուր իրականացնող գյուղացիները։ Գարնան սկզբում գրանցված ցրտահարության և ոռոգման ջրի պակասի արդյունքում գյուղացին չկարողացավ իր ակնկալած բերքը ստանալ։ Եղած բերքն էլ այնքան քիչ է և անորակ, որ գյուղացուն հնարավորություն չի տալիս անգամ մարել վերցրած վարկի տոկոսները. «Վարկատուն ավելի շատ օգտվեց, քան գյուղացիները», -ասաց Հայթաղ գյուղի բնակչուհին և ավելացրեց` Սերժ Սարգսյանն ու՞մ հաշվին է ասում բանկային համակարգը կայացել է։ Արմավիրի մարզի հողագործները կառավարությունից ոչ մի օգնություն չեն ստացել։ Նրանց խոսքերով՝ պետությունը միայն վարկերի բարձր տոկոսադրույքներ է սահմանել իրենց համար եւ մի կողմ քաշվել։ Արդյունքում գյուղացիներից շատերը կորցրեցին տներն ու հողամասները։ Վարկառուների մի մասն էլ վարկի տոկսները մարելու համար մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Իսկ գյուղում մնացածներն էլ հրաշքի են սպասում։ Մանրամասները` տեսանյութում: