Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ դժգոհությունները «Օրանժ»-ից են (տեսանյութ)

Հասարակություն
Melita-Hakobyan

Հայ սպառողները ամենից շատ դժգոհում են «Օրանժ» բջջային օպերատորից։ Այս մասին այսօր տեղեկացրեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա փոխանցմամբ՝ իրենց գրասենյակը ամեն օր հարյուրավոր բողոք- դիմումներ է ստանում ամենատարբեր հարցերով՝ սկսած անորակ հեռախոսներից մինչև ցածրորակ ինտերնետային կապ։ Մելիտա Հակոբյանի տվյալներով ՝ ամենաքիչ բողոքները «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորից է։ Սպառող Իրինա Գասպարյանը բողոքում է «Օրանժ» բջջային օպերատորից։ Սպառողը պատմում է, որ «Օրանժի» գրասենյակից հեռախոս է գնել։ Նրանց գործարքն ավարտվել է դատարանով. «Հեռախոսը փչացած է եղել, տարել եմ, հետ եմ տվել, նրանք առանց իմ համաձայնության վերանորոգել են, հիմա մեր գործերը դատարանում են», - պատմում է նա։ «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահի խոսքով ՝ ցանկացած անորակ ապրանք սպառողը հետ վերադարձնելու իրավունք ունի: «Հատկապես, եթե գործարանային թերություններ են լինում և մի քանի անգամ վերանորոգումից հետո էլի շարքից դուրս է գալիս, սպառողը կարող է միանգամից հրաժարվել և  գումարը հետ վերցնել: Մենք ունենք հետ վերադարձնելու տասնյակ դեպքեր՝ հեռուստացույցեր, օդորակիչներ, ջեռուցման համակարգեր»,- ավելացրեց նա: