Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԷԿ-ի կառուցումը դադարեցվեց, բայց ոռոգման ջրի խնդիրը չլուծվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nYzr33KYhOo

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տների ծորակից այս տարի ջուր չի հոսում։ Բնակիչները վստահ են՝ սա միտումնավոր է արվում. «Կտրում են և տալիս Աշտարակ, Կարբի, Մուղնի», «Ուժս չի պատում արաղ խմեմ, մեծացել եմ, ջուր էլ չունենք, որ խմենք», «Երբ քեֆները տալիս է, ջուրը կտրում են և տալիս Աշտարակ, թե որտեղ՝ չգիտեմ։ Ներկա դրությամբ քյոռփա երեխեքի տեր եմ, բայց դույլով գնում եմ և ամեն օր ջուր գրում»,- դժգոհեցին գյուղացիները։ Համայնքում փողոցները քանդված են, գյուղացիների խոսքով՝ այս հատվածներով խմելու ջրի նոր խողովակներ են անցկացրել, սակայն սրանով խնդիրը չի լուծվել. դրանք ոչ թե երկաթյա են, այլ կապրոնից. «Քիմիական նյութ են պարունակում լրիվ։ Մենք դեռ մինչև հիմա չգիտենք՝ եթե ջուրը ամբարվում է այդ խողովակների մեջ, իրոք, ջրի համը իր իսկական ունակությունը կպահի՞, թե՝ չէ։ Մենք ոչ մի գարանտիա չունենք այսօր մաքուր ջուր օգտագործելու համար»,- ասաց գյուղացիներից Հենրիկ Գալստյանը։ Գյուղի բնակիչները, որոնք այսօր խմելու ջուր չունեն, մարտ ամսին ոռոգման ջրի բացակայությունից էին դժգոհ։ Նրանք նույնիսկ փակեցին Երեւան-Ապարան մայրուղին։ Նրանց ջրի հաշվին այստեղ պատրաստվում էին ՋԷԿ կառուցել։ Բողոքի ակցիաների արդյունքում գյուղ այցելեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Թեեւ ՋԷԿ-ի կառուցումը դադարեցվեց, սակայն ոռոգման ջրի խնդիրը չլուծվեց։