Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նպատակը՝ ՀՀ ուղեծիրը շրջել դեպի Եվրոպա. ԵՄԱ-ն 19 տարեկան է

Քաղաքականություն
unnamed17

19 տարի անց այսօրը հիմնադրվեց Երևանի մամուլի ակումբը։ Նպատակը լրագրողների առջև ծառացած քաղաքական խոչընդոտները հաղթահարելն էր։ Այսօր ակումբի գլխավոր խնդիրը Հայաստանի ուղեծիրը դեպի Եվրոպա շրջելն է. «Եթե նայում ենք քաղաքական դաշտին, ապա չենք գտնի այնպիսի ազդեցիկ ներկայություն խորհրդարանում, որը հետևում է եվրոպական ուղուն, բայց եթե կարդանք մեր մամուլը, կտեսնենք, որ բավականին շատ են պրոֆեսիոնալ հրապարակումները, որոնք հետևում են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին»,- ասաց մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ Ակումբը սկսեց փոքր ծրագրերից, հասավ լայնամասշտաբ հետազոտությունների. «Այդ հետազոտությունները փոփոխեցին և ինքնակարգավորեցին դաշտը։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է»,- նշեց մամուլի ակումբի վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանը։ Իսկ իր ծննդյան օրը ակումբը նշեց ոչ թե նվերներ ստանալով, այլ՝ հանձնելով։ Երևանի մամուլի ակումբի ամենամյա 3 մրցանակները ստացան՝ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը, Epress.am կայքը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայադարան» հաղորդաշարի «Թատրոն 32» ստեղծագործական խումբը։ Հաղորդաշարի հեղինակի խոսքերով՝ իրենք փորձել են մատուցել պոեզիան անմիջական և ոչ պաթոսային ձևաչափով, ինչն էլ արժանացել է ակումբի ուշադրությանը. «Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ չլինի այնպես, որ մարդ, ում պոեզիայի մոնոտոն տարբերակը հաճելի չէ, փոխի ալիքը»,- ասաց «Հայադարան» հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր Արամ Բաբաջանյանը։   ema   ema