Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենիսի խուճապը մտացածի՞ն է

Հասարակություն
0a65143bb81141195ab24fd26c4b7f3d

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ են եղել։ Խուճապը կապված է եղել ադրբեջանցիների մի խմբի իբր դիվերսիոն գործողությունների ու քաղաքի վրայով ադրբեջանական ռազմական ուղղաթիռների մասին լուրերի հետ։ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, սակայն, «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերի իսկությունը՝ այն համարելով անեկդոտ։ Նրա խոսքով՝ Վարդենիսի օդային տարածքով ՀՀ զինված ուժերի ուղղաթիռներ են անցել, իսկ բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե ուղղաթիռներն ադրբեջանական են և նրանք էլ թունավորել են ջուրը. «Նման բան չկա, ես նման ինֆորմացիա չունեմ, բնակիչներին էլ եմ հարցնում, շատերը ծիծաղում են», - ընդգծեց Վարդենիսի քաղաքապետը։ Վոլոդյա Խլոյանն ասաց, որ նման անհիմն լուրերը վախկոտ քաղաքացիներն են հորինում. «Մի վախկոտ մարդ ա երևի էդ լուրերը տարածել, թե չէ՝ թուրքն ո՞վ ա, որ օրը ցերեկով մտնի մեր քաղաքը։ Քաղաքապետը մեզ հետ զրույցում ավելին չհայտնեց։