Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Դռան թակոցը» անհանգստացրել է թուրքական կառավարությանը (տեսանյութ)

Ամերիկահայ գրող, «Դռան թակոց» գրքի հեղինակ Մարգարիտ Աճեմյան Ահներթը Հայաստանում է։ Այսօր նա հանդիպել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ, ովքեր «Էսթեր Աճեմյան» կրթավճարի շահառուներն են եղել։ Նա ուսանողներին ներկայացրել է, թե ինչպես է գիրքն ընդունվել Թուրքիայում։ Գրքում ներառված են հեղինակի մոր՝ Էսթեր Աճեմյանի ցեղասպանության հուշերը, որը խիստ անհանգստացրել է թուրքական կառավարությանը։ Այս մասին հայտնեց անձամբ հեղինակը։ «Անկախ կառավարության կարծիքից, Թուրքիայում այս գիրքը շատ լավ է վաճառվում։ Շատերը կարդացել են և ընդունում են տեղի ունեցածը։ Իհարկե, ոմանք էլ չեն կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ», -- նշեց « Դռան թակոց» գրքի հեղինակը։