Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցմունքներում Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անունները չի հնչում

Հասարակություն
fbc66181e2eb8e5a981b9d450069daf2

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում որեւէ անգամ չի նշվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները։ «Այս գործին քաղաքացիաիրավական գնահատական պետք է տրվեր, այլ ոչ թե քրեական»,- նշեց պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։ Նա հույս ունի, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, եւ կբացահայտվի իրականությունը։ Մոտ մեկ տարի առաջ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։ Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ եւ հունիսի 19-ին նրան Վրաստանից արտահանձնել են Հայաստան։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն) և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքներով: