Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի պատասխան զինվորների սպանության` պետք է նավթամուղ պայթեցնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ebcea5f95864a3f4cb76f7a2b58a1948

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր մոլորակի բոլոր սահմաններում տեղի ունեցող դեպքերը կապ ունեն աշխարհում տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների հետ: Սահմանում տեղի ունեցած կրակոցները ավելի շատ կապված են 3 ֆունդամենտալ տարածքների հետ, որտեղ կատարվածը արտահայտվում է նաև մեր սահմանային հատվածում: Առաջինը անվանեմ պայքար Եվրոպայի համար, երկրորդը` Ռուսաստանի ճակատագիրը և երրորդը ` իսլամիստների կողմից քաոսի տարածում Արևելքում»,-մեկնաբանեց նա: Ըստ պարոն Մանուչարյանի`ներկա աշխարհակարգը արդեն սպառել է իրեն, և նոր ձևավորվող աշխարհակարգում Հայաստանը մեծ գերտերությունների ձեռքին գործիք չդառնալու համար պետք է կարողանա սեփական քաղաքականությունը մշակել. «Մենք ունենք բոլոր հնարավորությունները սեփական քաղաքականությունը մշակելու համար, բայց դա չի կարող անել ոչ ներկա իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը, քանի որ բոլորը կախված են մադրիդյան սկզբունքներից: Ամոթ է, որ երբ զինվոր են սպանում, մենք էլ ուրախանում ենք, թե մենք էլ երկու ադրբեջանցի սպանեցինք, զինվորները սրանում կապ չունեն, կապ ունեն նավթամուղերը, գազամուղերը և դրանց հետևում կանգնած մարդիկ: Ի պատասխան զինվորի մահվան` պետք է նավթամուղ պայթեցնել և ես համոզված եմ, որ այդ դեպքում զինվորների սպանության դեպքերը կտրուկ կնվազեն կամ էլ, ինչպես նշեցի, այնպիսի քաղաքականություն մշակել, որ չդառնանք գործիք, բայց մենք հավես չունենք աշխատել: Մենք հավես ունենք հիմա մենակ բամբասելու` ով ինչ ասեց, ում ասեց: Ոչ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականություն մենք այսօր չունենք»,-եզրափակեց նա: