Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոմաղբ՝ Գասպարիի տան դիմաց

Կարևոր լուրեր Հասարակություն
47

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ իր տան անդամներն արդեն 4-րդ օրն է տանից դուրս գալիս ստիպված անցնում են գոմաղբի վրայով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ակտիվիստը։ Նրա խոսքերով՝ գոմաղբը իրենց տան դիմաց հայտնվել է այն բանից հետո, երբ ակցիա է անցկացրել Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ ձեռքում պահելով «Ավելի ստոր, անարժանապատիվ, քան ամենաանբարո կավատները» գրությամբ պաստառը: Այս ակցիայով Գասպարին արձագանքել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին: Գասպարիի խոսքերով՝ ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ գոմաղբը տեղափոխելու համար, սակայն ապարդյուն։ «Նման քայլերով ցանկանում են ինձ լռեցնել։ Չերյոմուխայի գնդակներով իմ համաքաղաքացիներին լռեցրած իշխանությունը ինձ փորձում է լռեցնել գոմաղբով»,- նշեց Վարդգես Գասպարին։ Առայժմ նա չի պատրաստվում մաքրել այդ գոմաղբը։