Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միկոյանի ստորագրությունը չկա՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի խոսքով՝ իրենք միասնական ճակատով պայքարելու հանուն սոցիալիստական գաղափարների հաղթանակի. «Բոլորդ գիտեք, որ քաղաքականության հիմքում ընկած է սոցիալ-տնտեսական վիճակը։ Գնալով ավելանում է արտագաղթը, եւ հանրապետությունը ծերանում է»։ Իսկ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն այս օրը բնութագրեց որպես պատմական։ «Հայաստանի կոմունիստները պատասխանատու ընդդիմություն են»,- նշեց նա։ Երկու բանախոսներն էլ կարեւորում են Հայաստանի՝ օր առաջ ՄՄ-ին միանալը։ Վազգեն Սաֆարյանը հիշում է, որ խորհրդային տարիներին մենք արտահանող եւ արտադրող երկիր էինք, իսկ հիմա միայն սպառող ենք։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու քննարկման առարկա դարձավ հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը։ «Սա պատճառ է նրա, որ մեր ազգաբնակչությունը աշխատանք չունի։ Միկոյանը հայաստանյան երեւույթ չէ, Միկոյանը հայ է, որը աշխարհի մեծերի կողմից ճանաչվել է որպես ամենածանր դերակատարություն ունեցող քաղաքական եւ տնտեսական գործիչ, որը պատիվ է բերում մեզ՝որպես նրա հայրենակիցների»,- ասաց ընկեր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ պատճառաբանում են, թե Միկոյանը մասնակից է եղել հայերի արտագաղթին, բայց ոչ մի փաստաթղթի տակ չկա Միկոյանի ստորագրությունը։