Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 մլդ դրամը՝ բանավեճի թեմա (տեսանյութ)

Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

Ի՞նչ անել 12 մլրդ դրամի հետ: Ահա այսքան է կազմում Հայաստանից դուրս գտնվող կենսաթոշակառուների տարեկան ֆոնդը , իսկ Կառավարությունն ու ԱԺ-ն այսօր փորձում էին գտնել այդ տնօրինելու տարբերակը։ Մինչ օրս 183 օրից ավելի երկրից դուրս գտնվող քաղաքացին կարող էր մեկ տարի թոշակ ստանալ լիազորագրով, իսկ վերադառնալուց հետո եւս մեկ տարի ստանալ կենսաթոշակը, իսկ ԱԺ-ն հիմա առաջարկում է ժամկետներ չսահմանել: Կառավարությունն բոլորովին այլ մոտեցում ունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորներին կոչ է անում բացասական եզրակացություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին. Օրենսդիր-գործադիր բանավեճն ավարտվեց փոխհամաձայնությամբ` հետաձգել նախագծի քննարկումը:   Մանրամասները տեսանյութում