Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վահե Ավետյանի գործում դեռևս մութ տեղեր կան». դատապաշտպան (տեսանյութ)

Հասարակություն
Harsnaqar-akcia-1

«Տարանջատել Հարսնաքարի գործը՝ անմեղներին արդարացնելով». նման բովանդակությամբ պաստառներով Վահե Ավետյանի գործով դատապարտված տղաների մայրերն այսօր նախագահականի դիմաց էին։ Նրանց էին միացել նաև դատապարտյալների կանայք և երեխաները։ Պահանջն էր՝ արդար դատավարություն. «Արդար վճիռ կայացնեն, որ գործերն իրարից տարանջատեն»,- ասաց դատապարտված Արման Խաչատրյանի մայր Սուսաննա Դավթյանը։ Ըստ ծնողների՝ նրանք ցավում են Հարսնաքարում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար, սակայն պետք է լսելի լինի նաև նրանց ձայնը, քանի որ մեղավորները խոստովանել են. «Մենք անտեսված ենք բոլորի կողմից, այս նախագահին մենք էլ ենք ընտրել, սակայն այսօր նա ամեն ինչի մասին մտածում է, բացի ժողովրդից, մենք հո չե՞նք ասում՝ արդարացնեն, այլ ամեն մեկին իր արածի համար պատժեն»,- շարունակեցին ծնողները։ Իսկ դատապաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով՝ Վահե Ավետյանի գործում դեռևս մութ տեղեր կան. «Ընդհանուր գործի և դեպքի բացահայտում տեղի չունեցավ»։,- ընդգծեց դատապաշտպանը։ Հիշեցնենք, որ մայիսի 30-ին վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Հարսնաքարի գործով առաջին դատական նիստը։