Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի կենտրոնում օձեր ու կարիճներ կան. մասնագետի խորհուրդ

Հասարակություն
Օձ-Գյուրզա

Հայաստանում օձերն առայժմ ակտիվ չեն։ Այսօր հայտարարել է երկրի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Նրա տվյալներով՝ 2013 թվականին Հանրապետությունում օձի խայթոցի 85 դեպք է գրանցվել, 2012 թ-ին 120-130 դեպք,իսկ այս տարի հանրապետությունում օձի խայթոցի ընդամենը 10-12 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը շատ ավելի մեծ էր։ Բոլոր դեպքերում օձ հանդիպելիս մասնագետը խորհուրդ է տալիս, որպեսզի մարդն անշարժ մնա մի քանի րոպե եւ հետո շրջանցի։ Իսկ խայթելու դեպքում՝անշարժացնել վերջույթը եւ հասցնել մոտակա հիվանդանոց։ Օձեր եւ կարիճներ կարելի է հանդիպել ավելի շատ չոր տարածքներում։ Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը զգուշացնում է, որ քաղաքի կենտրոնական հատվածներում եւս կան օձեր եւ կարիճներ։