Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքի նախագիծը կնպաստի գնաճին» (տեսանյութ)

Հասարակություն
3d52c284034edd223ebc553bca61e662

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի գնաճի բարձրացմանը: Կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Տնեսությունը ստվերից, եթե դուրս բերենք ու գնաճ չունենանք, էլի նորմալ է, բայց մեր երկրում չի եղել մի դեպք, երբ դրոշմավորենք ու գնաճ չունենանք: Հայաստանում հետաքրքիր փորձ է արվում ձախողման մեղավորությունը գցել օրենքի վրա, սակայն խնդիրը օրենքը չէ, այլ պատկան մարմիններն են, որ գործ չեն անում»,- ասաց ՀԿ նախագահը: Մայիսի 14-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագծով` Հայաստանի տարածքում արտադրված կամ ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Նշյալ շարքին դասվում են առաջին անհրաժեշտության ապրանքները` կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ: Օրինակ բերելով կաթնամթերքը՝ Բաբկեն Պիպոյանն ասաց. «Այս նախագծով կաթնամթերքը պետք է դրոշմավորվածի, հիմա պետք է հասկանանք՝ ռիսկը որն է՝ տնտեսվարողները առավոտից երեկո խոսում են, թե գինը հազիվ են պահում, սեղմում են, որ գնաճի չվերածվի, հիմա տալիս ենք առիթ տնտեսվարողին այդ գնաճը ապահովելու»: Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պիպոյանը, խոսելով ներմուծվող ապրանքի դրոշմավորման մասին, նշեց. «Դրոշմավորում ենք, որ ի՞նչ իմանանք ավելի բան: Միակ տրամաբանությունը այն է, որպեսզի հարկային և մաքսային մարմինները իրենց գործը հեշտացնեն»: