Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԼՐՋՈՐԵՆ Է ՆԱԽԱՊԱՐՏԱՍՏՎՈՒՄ

Սպորտ

Երեւանի «Արարատը» ներկայումս գտնվում է Սոչիում, որտեղ նախապատրաստվում է 2006 թ. ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Մինչ Սոչի մեկնելը թիմը ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է «Փյունիկին»:

Նորանշանակ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ Սոչի են մեկնել «Արարատի» 20 ֆուտբոլիստներ, որոնիցից 2-ը բրազիլացիներ Էմիլյոն եւ Ռենատոն են: Վերջիններիս Բրազիլիայից Հայաստան է բերել Արկադի Անդրեասյանը, որը ներկայումս սելեկցիոն աշխատանքներով է զբաղվում: Թիմի մյուս 18 ֆուտբոլիստները տեղացիներ են, որոնց մեծ մասը փորձառու խաղացողներ են:

Ռուսաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Արարատը» կանցկացնի 4 ընկերական խաղ: Ընթացիկ առաջնությունում բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Արարատը» պայքարելու է մրցանակային տեղերի համար: Ակումբը հանձինս «Արարատ-2»-ի հանդես կգա նաեւ Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է Լեւոն Յաբլուկյանը: Թիմը, նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանին, հանդես կգա մարտի 6-ին մեկնարկելիք Հունան Ավետիսյանին նվիրված ավանդական մրցաշարին: