Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը կանգնած է Մայրապետյանի մեջքին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm138719328240

100-ից ավելի բնակիչներ հանդիպում են պահանջում գործարար «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հիմնադիր Սամվել Մայրապետյանի հետ: Նրանք Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքների բնակիչներն են, որոնց բնակարանների նկատմամբ ճանաչվել է գերակա շահ. «Քաղաքապետ կլինի, վարչապետ կլինի, Մայրապետյան կլինի, թող գա ստեղ, 6 տարի ա, էտ թղթերը փոխում են, Էս ի՞նչ կապիկություն եք անում», «Բացարձակ իրանք չկան, եթե մարդը մարդուն չի հանդիպում, մենք ինչի՞ց գոհ մնանք»,- «Ա1+»-ին ասացին բնակիչներից մի քանիսը: Բնակիչներին որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել կառուցապատողի հետ։ Վերջերս միայն քաղաքապետարանի ներկայացուցիչներն են այցելել նրանց եւ գույքի հաշվառում իրականացրել: Նրանցից Սասուն Մկրտչյանը կողմ է օտարմանը, սակայն սպասում է, թե ինչքան կգնահատվի իր ունեցվածքը. «Կգան, կգնահատեն, որից հետո էլ կսկսվի արդեն իրացման գործընթացը: Ժամկետը մինչև 2015թ. հունվարի մեկն է»: Մինչդեռ, բնակիչների մեծ մասն այսօր արդեն դեմ է օտարմանը, քանի որ չի վստահում թե՛ քաղաքապետարանին եւ թե՛ կառուցապատողին։ Իսկ մինչ այդ հանրային գերակա շահի պատճառով իրենք չեն կարողանում կառուցապատում իրականացնել սեփական հողատարածքում: Քաղաքացիներին տեղեկություններ է հասել, որ այս գործընթացներն իրականացվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո. «Հիմի սա ձգձգվում ա, ձգձգվում: Քոչարյանն էլ երևի ուզում է իշխանության գա, կասկածանքի տակ ա, չի ուզում ներդրումներ անի»: Բնակիչների հետ համակարծիք է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը: Նա չի բացառում, որ Սամվել Մայրապետյանի թիկունքին կանգնած է հենց Ռոբերտ Քոչարյանը. «Մայրապետյանը սկսեց թափ հավաքել Քոչարյանի ժամանակ, և ամբողջ կենտրոնը տրվել է նրան»: Ի դեպ, մենք փորձեցինք կապ հաստատել պարոն Մայրապետյանի հետ, սակայն նրա գրասենյակից հերթական անգամ մերժեցին՝ այս անգամ նշելով, որ գործարարը Երևանում չէ, մինչ այդ նա պարզապես գրասենյակում չէր: