Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանցային առևտրի միջոցով խաբում են մարդկանց» (տեսանյութ)

Հասարակություն
g_image.php_

Կրոնական կազմակերպությունների անդամների աշխուժացումը փողոցներում պակասել է՝ նկատում է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: Նրա խոսքով՝ բացառություն են կազմում «Եհովայի վկաները», որոնց մենք սովոր ենք տեսնել ամենուրեք: Ըստ նրա՝ մեր երկրում կրոնական կազմակերպության անդամներ են հիմնականում սոցիալապես անապահով խմբի մարդիկ, մինչդեռ արտերկրում անդամ են նաև մեծահարուստները: Նա նշեց, որ «Կրոնի ու խղճի ազատության մասին» օրենքը չի արտացոլում այսօրվա իրավիճակը։ Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետի տեղեկացմամբ՝ նոր օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությունն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով, որտեղ, սակայն, քննադատության է արժանացվել. «Վենետիկի հանձնաժողովը քննադատում է նախագիծը մարդու իրավունքների տեսակետից»,- ավելացրեց նա: Կրոնական կազմակերպությունները դրամաշորթությամբ են զբաղվում՝ շարունակում է ահազանգել Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նրա տվյալներով՝ «Պենտեկոստե» կրոնական կազմակերպությունը ցանցային առևտրի միջոցով խաբում է մարդկանց: Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ «Պենտեկոստե» կրոնական կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն քսան տարի, բայց նրանց գործունեության մասին վերջերս են իմացել. «Այդ կրոնական կազմակերպության ղեկավարը փորձում է մեզ լռեցնել», - նշեց նա: