Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ «Սթարը» սնանկացավ (տեսանյութ)

Սնանկ ճանաչված «Սթար» սուպերմարկետների ցանցից տուժածներն այսօր հրավիրվել էին սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովին։ «Սթար Դիվայդ» ընկերությունն իր 165 պարտատերերին պարտք է շուրջ 11 մլրդ 292 մլն 678 հազար 339 դրամ։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմեն Սարգսյանը չի հերքում, որ ընկերությունը պարտավոր է մարել իր պարտքերը, սակայն այս պահին դա անհնար է. «Այս պահի դրությամբ «Սթարը» չունի բավարար գույք, որպեսզի մարի պարտատերերի ամբողջ պարտքը»։