Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե գովես ՀՀ իշխանություններին... (տեսանյութ)

Հասարակություն
9c56541fa6872c2256b3b39a47bfd63b

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն այսօր հասարակության մեջ տագնապ են առաջացնում։ Համոզված է հոգեբան Սամվել Խուդոյանը, պարզապես մարդը դա չի գիտակցում. «Ժամանակին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, շատերը սթրեսի մեջ էին: Այս շրջանում, իհարկե, գլոբալ նման փոփոխություններ չկան, բայց տագնապի զգացողություն կար»: Անդրադառնալով մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հայտարարությանը և հայ հասարակության արձագանքին հոգեբանը նշեց, որ հայ հանրության արձագանքը բացատրվում է մեր զգուշավորությամբ ու կասկածամտությամբ: Հոգեբանի կարծիքով` մեզ մոտ կա զոհի սինդրոմը, որն ըստ նրա բացասական չէ. «Ես համոզված եմ, որ Թուրքիան, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կօգնի մեզ հաղթահարելու զոհի բարդույթը»: Տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություն է կրել հայկական մտածողությունը։   Սամվել Խուդոյանն ասում է , որ նման հետազոտություն չկա, բայց իր կարծիքը սա է. «Ագրեսիվությունը, եսակենտրոնությունը, նյութապաշտությունը, տագնապայնությունը կրկնակի բարձրացրել է: Մի քիչ նվազել է հայրենասիրությունը: Կան նաեւ դրական փոփոխություններ՝ պրագմատիզմը, ռեալիզմն ավելացել է, որը, հատկապես դրսևորվում է արտաքին քաղաքական դաշտում»։   Հոգեբանը նշեց նաեւ, որ պետք չէ անընդհատ քննադատել իշխանությանը կամ ընդդիմությանը. «Ապացուցված փաստ է, որ եթե մարդուն ասում ես՝ դու վատն ես վատն ես, ինքը դառնում է վատը։ Չէ, որ իրենք լավ բաներ էլ են անում, պետք է դա էլ նշել եւ գովել դրա համար։ Նրանք կոգեւորվեն ու նորից կանեն»,- վստահ է հոգեբանը։