A
A
Անուշ Գրիգորյանը` աշխարհի չեմպիոն
Սոֆիայում ավարտված բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, եզրափակիչ մենամարտում մեր թեթեւքաշային մարզուհին միավորներով հաղթել է իրենից 20 սմ բարձրահասակ իտալուհի Իռմա Տեստային: Աշխարհի առաջնությունում մեդալ է նվաճել նաեւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը պարտվեց կիսաեզրափակիչում եւ արժանացավ բրոնզե մեդալի: Այսօր կեսգիշերից հետո, ժամը 01:30-ին, մեր հավաքականը Սոֆիայից կժամանի Երեւան: