Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղավ տնտեսության հետ Տիգրան Սարգսյանի օրոք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed1

ՀՀ տնտեսությունը այսօր չափազանց ծանր եւ տխուր վիճակում է։ Սա է հայ տնտեսագետների գնահատականը։ «Հայաստանում տնտեսությունը ինչպես եղել է, այդպես էլ մնում է տրանսֆերտներից եւ պղնձի գնից կախված։ «Այն, ինչ մենք ունենք ու անունը դնում ենք տնտեսություն, մի պղպջակ է»,- ասում է տնտեսագետ Հայկ Գեւորգյանը։ Իսկ ինչու Հայաստանի տնտեսությունը հայտնվեց այս վիճակում։ Վարդան Բոստանջյանի պատասխանը միանշանակ է՝ իշխանության վարած քաղաքականության արդյունքն է։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստանը չշրջանցեց տնտեսական ճգնաժամը, երկրում արձանագրեց 14,8 տոկոս անկում, որը համաշխարհային տնտեսության ամենամեծ անկումներից է՝ հիշեցնում է տնտեսագետ Հայկ Գեւորգյանը։ Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանը չարեց այն, ինչ պետք է աներ. «Տիգրան Սարգսյանը չի կարող մեղավոր չլինել՝ նա վարչապետ է եղել 6 տարի, նա պետք է ջախջախեր մոնոպոլիան, հաստատեր իրական տնտեսության մթնոլորտ, իսկ նրա պաշտոնավարման ժամանակ հակառակը եղավ, ամեն ինչ ավելի մոնոպոլիզացվեց»։ Ավելին՝ տեսանյութում