Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Խոջոյանը դուրս է գրվել

Հասարակություն
մամիկոն

Շուրջ մեկ ամիս գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանն այսօր դուրս է գրվել Երեւանի «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցից։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը։ Նրա խոսքերով՝ հոր վիճակը նախկինի համեմատ լավ է։ Վիրահատված ձեռքը կարողանում է շարժել, սակայն հարազատներին չի ճանաչում։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Իսկ մարտի 4-ին ադրբեջանական կողմը նրան հետ էր ուղարկել։ Հենց սահմանից Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ այնուհետեւ Երեւան՝ հետագա բուժումն այստեղ ստանալու համար։Մոտ մեկ ամիս նա մնաց Երեւանում։ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում խոշտանգումների էր ենթարկվել։ Նրա մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: