Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներին հստակ պատասխան չեն տվել

Հասարակություն
նաիրիտ

Երեկվա ակցիայից հետո՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին այսօր Բաղրամյան 26-ում կոնկրետ պատասխան չեն տվել։ «Հստակ պատասխան չի տրվել գործարանի վերագործարկման եւ ժամանակացույցի հետ կապված, որպեսզի ամեն ամսվա մեկ օր աշխատավարձ տրվեր»,- «Ա1+»-ին հայտնեց Կամք քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրանց միայն հայտնել են, որ փետրվարի 15-ից 20-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ Հիշեցնենք, որ երեկ գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ 15 ամիսների չվճարված աշխատավարձերի վճարման պահանջով նաիրիտցիները բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի, այնուհետեւ Նախագահական նստավայրի առջեւ։