Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անուշ»-ը տապալվեց կուտակայինի պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
MHM85123-copy

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այդպես էլ չներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեկան բեմ։ Պատճառն այն է, որ թատրոնի աշխատակազմը ստացել է հունվար ամսվա աշխատավարձը, եւ պարզվել է, որ 1974թ հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը։ Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել նաեւ մյուս աշխատողները։ MHM85125 copy «Դեմ եմ» նախաձեռնության անդամները օպերայի բակում են։ «Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ստեղծագործական կազմը դուրս է եկել բակ եւ տեղեկացրել բոյկոտի մասին, նրանց ողջունել են ծափերով։

Մինչդեռ հանդիսատեսին քիչ առաջ հայտնել են. թե իբր  երեք դերակատարները հիվանդացել են, դրա համար ներկայացումը  տեղի չի ունենալու։ Տնօրինությունը խոստացել է բեմադրությունը ցուցադրել փետրվարի 24-ին՝ նույն տոմսերով, իսկ ովքեր չեն համաձայնել, հետ են հանձնել տոմսերը:

anush