Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առեւտրականներն ստիպված են ապրանքը թափել (տեսանյութ)

Հասարակություն
kayaran1

«Սասունցի Դավիթ» կայարանի հարակից մթերային շուկայում առեւտրականները դժգոհում են եղանակային պայմաններից: Նրանք նշում են, որ ապրանքի մեծ մասը ստիպված են լինում թափել, քանի որ միրգը ցրտահարվելով՝ ուտելու համար պիտանի չի լինում. «Ապրանքները սառած, հետ եկած են, ժողովուրդն էլ գալիս է, տեսնում ցրտահարված են, չի առնում, չենք կարողանում նորմալ աշխատել»,- ասաց առևտրականներից Լենա Ավակիմյանը: Մեկ այլ առևտրական` Վելիխան Գրզիկյանն էլ փոխանցեց, որ երեք տարի է, ինչ աշխատում է տվյալ շուկայում, պայմաններից չի բողոքում. «Միայն ցրտերը ազդեցին մեր առևտրին, շատ ապրանք ենք թափել, բոլորի մոտ է այս նույն վիճակը: Միլիոնների, միլիարդների թափված ապրանք կա, այս 20 օրն է, ինչ կանգնած ենք, բայց դեռ ոչ մի առևտուր չկա»: