Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Կիվիրյանին ՀՔԾ էին կանչել 

Քաղաքականություն
1dd5ee84feb67312fac89760f5840918

Ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական  գործով հերթական փուլը ավարտվել է  «Ա1+»-ին քիչ առաջ հայտնեց Արգիշտի Կիվիրյանը։ «Այսօր ինձ կանչել էին ՀՔԾ՝ հայտնելու, որ քրեական գործը  ավարտվել է: Ինձ առաջադրված է մեղադրանք Քրօրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, Կոմիտաս 5-ի դեպքերի հետ կապված»,-ասաց պարոն Կիվիրյանը։ Իրավապաշտպանը վստահեցրեց, որ շարունակելու է պայքարել տարբեր միջոցներով. «Դատարաններով, թե այլ միջոցներով պայքարելու ենք, որպեսզի իմ դեմ ապօրինի գործողություններ իրականացնողները պատժվեն՝ լինի այսօր, թե տարիներ անց»,-եզրափակեց Արգիշտի Կիվիրյանը։