Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում դեռ աշխատավարձի են սպասում

Տնտեսություն
c8adf92c5885b51d9ebc62d82cd87818

Նոր տարին կրկին սկսվում է աշխատավարձ ստանալու սպասումներով։ «Նաիրիտ»-ի աշխատակիցները մեծ հույսեր ունեն, որ գոնե այս տարվա առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ 13-14 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանը կսկսի աշխատել։ Տարեվերջին նրանք մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ի դեպ, այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այն լուրերը, թե գործարանի տնօրինությունն ամեն ամիս պարբերաբար բարձր աշխատավարձ է ստանում. «Նրանք ստանում են այն ժամանակ, երբ աշխատողներն են ստանում։ Դեռ ավելին՝ վերջին 6 ամսվա ընթացքում գործարանի վարչական անձնակազմը աշխատավարձի 75 %-ն է ստանում»։ Ի դեպ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ «Նաիրիտի» տնօրենը ստանում է 9 մլն, իսկ փոխտնօրենները` 3.5 մլն դրամ աշխատավարձ։ 2010 թ-ից «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի տալիս, իսկ աշխատողների մի մասն էլ ստանում է աշխատավարձի միայն 2/3-ը։ «Նաիրիտն» ունի 2437 աշխատող, որոնցից 1565-ը գտնվում է հարկադիր պարապուրդում։