Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորը խաղատներ այցելում է

Նորություններ Քաղաքականություն
a8285bcc244ac8659d11f498832b9e25

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը օրերս խաղատանը մեծ գումարներ տանուլ չի տվել։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը։ «Ես մեծ հաճույքով Ամանոր ու Սուրբ ծնունդ եմ նշել՝ իմ ընտանիքով, իմ ընկերների, իմ համագյուղացիների, երեխեքի հետ, տասը օր ընդամենը տանից դուրս չեմ եկել, տաս օր է՝ ուտում-խմում, քեֆ ենք անում, իմ գյուղում էլ անցկացրել եմ։ Ես էս տաս օր է տնից դուրս չեմ գալիս, էսօր նոր դուրս եմ գալիս։ Եթե կրվելու լինեի՝ իրանց փողերը չէի կրվի, եթե կազինո գնայի՝ իրանց էլ չէի հարցնի, բայց քանի որ չի եղել, ինչ մեղքս թաքցնեմ, էդ ասողներն ուրեմն անբարոյականի տղերք են, ով ուզում է լինի»,-ասաց Առաքել Մովսիսյանը։ Պատգամավորը չհերքեց, որ խաղատներ այցելում է. «Երբ որ Ամերիկա եմ էթում, Լաս-Վեգաս եմ էթում, ցանկացած հաճույքից էլ օգտվում եմ, բայց Հայաստանում՝ ոչ»։ Առաքել Մովսիսյանը հույս ունի, որ 2014թ. հայ ժողովրդի համար լավ տարի է լինելու.«Ինչով կարողանալու եմ, անելու եմ իմ ժողովրդի համար»։