Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԸ

Մշակույթ

Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը:

Սա 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սկսած միջազգային մեծ հնչողությամբ ծրագիր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է միջազգային մակարդակով պահպանելու մշակութային ժառանգությունը: Քանի որ 1972 թ. ընդունված Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան բացառառապես վերաբերում է միայն նյութական ժառանգությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է ընդլայնել այդ պաշտպանությունը` ընդգրկելով նաեւ ոչ-նյութական մշակութային ժառանգությունը:

Հայկական դուդուկի երաժշտության հռչակվումը որպես Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոց երրորդն է վերոնշյալ ծրագրի շրջանակներում: Առաջին հռչակումը տեղի է ունեցել 2001 թ. մայիսին, որը շեշտադրել է ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանման հրատապ անհրաժեշտությունը եւ ընդգրկել է 19 գլուխգործոց, որոնք նշանակալի արժեքներ էին ներկայացնում` պատմական, գեղարվեստական, եւ էթնոլոգիական տեսանկյունների: 2003 թ. նոյեմբերին կայացած երկրորդ հռչակումն ընդգրկում էր 28 գլուխգործոցներ: