Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅՖԵՍՏ» ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐՈՎ

Մշակույթ

Սեպտեմբերի 28-ից հոկտեբերի 6-ը Երեւանում կանկացվի «Հայ Ֆեստ» թվով 3-րդ թատերական փառատոնը: Բացի հայ դերասաններից մասնակցելու են Անգլիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ եւ այլ երկրներից ժամանած թատերախմբեր, որոնց ընդհանուր թիվը հասնում է 40-ի:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ ներկայացումներ կլինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում՝ Արտաշատում, Վանաձորում եւ Գյումրիում: «Այս փառատոնը Կովկասի թիվ 1 փառատոնն է: Բացի ներկայացումներից տեղի կունենան սեմինարներ քննարկումներ, որին կմասնակցեն արտերկրից հրավիրված մասնագետները», - ասաց Արթուր Ղուկասյանը:

Հանդիսատեսին կներկայացվի տարբեր ժանրերով շուրջ 50 ներկայացում` մնջախաղ, դրամա, տիկնիկային եւ խամաճիկների թատրոն, հոգեբանական մոնոդրամա եւ այլն: Կազմակերպիչները վստահ են, որ այս միջոցառումը կնպաստի Հայաստանում մշակույթի եւ տուրիզմի զարգացմանը:

Փառատոնի պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը նշեց, որ մշակույթի նախարարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել. «Փոխարենը նամակներով դիմել ենք այլ երկների մշակույթի նախարարություններին, որոնք որոշ չափով օգնել են: Մնացած ծախսերը մեր միջոցներով ենք կատարել»:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատորնում, իսկ փակումը՝ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: