Բացել լրահոսը Փակել լրահոսը
disisleri_bakanligi_1553228
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, վարկաբեկելով այդ արձագանքները, դրանք համարելով իբր կողմնակալ հայտարարություններ, ինչպես միշտ՝ ցեղասպանության խնդիր արծարծումը ներկայացնում է որպես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը խաթարող գործոն։

Թուրքական կողմն այս անգամ էլ կրկնում է համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու և 1915թ. իրադարձությունները քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում արտահայտած թեզերը։

Աղբյուր`    Ermenihaber.am