Բացել լրահոսը Փակել լրահոսը
436380916_393538900308885_397151748411151159_n
A A
Պաշտոնական

Վիրավոր լորաճուռակ է հայտնաբերվել՝ Կարմիր գրքում գրանցված

Ապրիլի 16-ին, ժամը 10։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի 1-ին մուտքի մոտ նկատվել է վիրավոր բազե, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում) և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի: