Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի մոտ` «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ (տեսանյութ)

Քիչ առաջ Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվեց բողոքի ակցիան այսպես կոչված` «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ, որը օրակարգ է բերվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։

Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը:

Ցույցը դեռ շարունակվում է։ Ոստիկանությունը պահանջեց ցրվել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ուժ կկիրառի։ Կան բերման ենթարկվածներ։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։ Որոշումը հանձնաժողովը կայացրել է րոպեներ առաջ։