Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ արձագանքը Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-–ի հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:
 

«ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«The Times»–ը ապրիլի 15-ին հոդված է հրապարակել՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով: Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ: