Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Պաշտոնական

Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի. Արտյոմ Չերնամորյան (տեսանյութ)

Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը: Նա նաեւ տեսանյութ է հրապարակել․

«Բարի լույս։

Աստծուն փառք զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։
 
Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
 
Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
 
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկը:
 
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռները:
 
Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։
 
Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
 
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքներ»։