Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Հասարակություն

ԱԺ պատգամավորները եռօրյա աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում (տեսանյութ)

ԱԺ պատգամավորները եռօրյա աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: