Բացել լրահոսը Փակել լրահոսը
շամշյան1
A A
Հասարակություն

Երևան-Երասխ ավտոճանապարհին հայտնաբերվել են 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողացող անձինք

Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։ Ոստիկանները վստահ լինելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությանը, հանձնարարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի գումարտակների պարեկներին, որպեսզի անցնեն ուժեղացված ծառայության։

Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները բռնել են կասկածյալին ու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։

Նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։