Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հրավերով տեղի է ունեցել գործարար նախաճաշ Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի անդամների և գործարարաների հետ:

Երեք տասնյակից ավել ֆրանսահայ գործարարներ բիզնես նախաճաշի ընթացքում քննարկել են Հայաստանում գործարար կապերի խորացման ու համագործակցության նոր ճանապարհներ նախագծելուն ուղղված հարցեր: Ֆրանսահայ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, Մարսելի նախկին փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը և այլոք:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերն ու բիզնես ուղղությունները, որին հաջորդել է մասնագիտական քննարկում:

«Հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների խորացումը կարևոր է մեզ համար: Մենք հայ-ֆրանսիական բիզնես համագործակցության նախադեպ ունենք՝ ի դեմս Հայաստանում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն ծավալող, 1889 թվականին Ֆրանսիայում հիմնադրված PAUL սրճարանի, որ մեր հայրենակիցների սիրելի վայրերից մեկն է դարձել».- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Բիզնես նախաճաշը կազմակերպվել էր նորաբաց Courtyard by Marriott Yerevan հյուրանոցային համալիրում։

Նշենք, որ 1999թ հիմնադրված «Գալաքսի» ընկերությունների խումբը պարբերաբար նախաճաշի ձևաչափով հանդիպումներ է կազմակերպում գործարար համայնքի հետ` նոր նախագծերի քննարկման և համայնքի զարգացման համար: