Բացել լրահոսը Փակել լրահոսը
434103573_753187840237147_4843789682576647578_n
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղարը Գալինա Վաշչիկայտեին ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները

Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ:
 
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:
 
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները՝ ինչի համատեքստում տիկին Վաշչիկայտեն փոխանցել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու զարգացնել ինչպես Հայաստան-Լիտվա երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունները: