Բացել լրահոսը Փակել լրահոսը
1134493
A A
Պաշտոնական

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է սահմանամերձ շրջաններում 2000-րդ պարեկությունը

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը  X-ի միկրոբլոգում հայտնել է, որ Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը այսօր իրականացրել է սահմանամերձ շրջաններում 2000-րդ պարեկությունը։

«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։