Բացել լրահոսը Փակել լրահոսը
437510779_752521196970478_5337232363493511567_n
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները

ՀՀ ԱԽ քարտուղարը Հելսինկիում հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող ջանքերն ու կառուցողական մոտեցումները: Քարտուղարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումից շահելու են բոլոր տարածաշրջանային երկրները:
 
Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ քարտուղարը շեշտել է, որ այն պետք է իրականացվի դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: