Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։   

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):Պարեկները սահմանազատել են տարածքը: