Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ
A A
Հասարակություն

«Հայկական Ավիաուղիներ»-ը ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատ

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատ։

Սետիֆիկատն ավիաընկերությանը հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն իր օդանավերի տեխնիկական սպասարկումը, այլ նաև այդ ծառայությունների մատուցումն այլ ավիաընկերությունների համար։