Բացել լրահոսը Փակել լրահոսը
gwx
A A
Հասարակություն

Գողացել է շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան:

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, նշված ավտոմեքեենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: