Բացել լրահոսը Փակել լրահոսը
85
A A
Հասարակություն

Թբիլիսիում հրաձգարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

Թբիլիսիում, Բոճորմայի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, հայտնում է 1tv.ge-ն։

«Թբիլիսիում, Բոճորմայի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Battleground» հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս փուլում մահացել է 2 քաղաքացի, վիրավորվել չորսը, որոնք շտապ բուժօգնությամբ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Ծանուցումը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, այդ թվում՝ հրշեջներ, պարեկային ոստիկանության և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։

Այս պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության