Բացել լրահոսը Փակել լրահոսը
436333349_386891107640331_6573848439252441012_n
A A
Պաշտոնական

Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ

Ապրիլի 5-ին, ժամը 19։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։