Բացել լրահոսը Փակել լրահոսը
122
A A
Հասարակություն

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել:

Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են:

Զինծառայողը Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունը դեռ տեղեկություն չի հայտնում: