Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես վերջին 6 տարում արել եմ առավելագույնը, որ մարդիկ գործողությունների պատրաստ լինեն․ Ս․Սարգսյան (տեսանյութ)

Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել, չի կարելի այդպիսի բան անել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Տավուշի բնակիչների կողմից ինքնապաշտպանություն կազմակերպելու մասին հայտարարություններին։

«Դա կլինի արկածախնդրություն։ Թող բողոքեն սեփական իշխանությունների դեմ եւ չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան սկսեն»,- ասաց նա։