Բացել լրահոսը Փակել լրահոսը
434391992_727182472936959_6965134703504174582_n
A A
Պաշտոնական

Որոնք են չոր աչքի հիվանդության հիմնական նշանները

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Չոր աչքի հիվանդությունն ամենատարածվածներից է: Այն հիմնականում կապված է արցունքաբեր թաղանթի անկայունության, աչքի մակերեսի բորբոքման հետ, նաև` երբ բավարար քանակությամբ արցունք չի առաջանում կամ արցունքի բաղադրությունը փոփոխված է։

Այս հիվանդության տարածվածությունն աճում է տարիքի հետ:

Հիմնական նշաններն են ՝
🔹 մշուշոտ տեսողություն
🔹 աչքերի այրոց և ցավ
🔹 կոնտակտային ոսպնյակներ կրելու դժվարություն
🔹 օտար մարմնի զգացողություն
🔹 կարմրություն
🔹 կոպերի ասիմետրիա
🔹 լուսավախություն:

Ինչ անել`
🔸 խուսափել վնասակար գործոնների սրացումից,
🔸 օգտագործել հավելյալ` «արհեստական արցունքի» կաթիլներ,
🔸 բուժել աչքերի բորբոքումը և այն հիվանդությունները, ինչը բերում է չոր աչքի,
🔸 հաճախ թարթել աչքերը համակարգիչ օգտագործելիս,
🔸 առավոտյան և երեկոյան լվանալ աչքերը հատուկ փափկեցնող օճառներով և տաք ջրով:

Խորհուրդները` վիտրեորետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանից: